Հայաստան Քաղաքականություն 

Մի քանի ժամից «Ժառանգության» թեկնածուի անունը հայտնի կլինի

Այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ կուսակցության վարչությունը մի քանի ժամից կհրավիրի լիագումար նիստ, որի ընթացքում որոշվելու է, թե ով է Երևանի ավագանու ընտրություններում գլխավորելու կուսակցության ցուցակը:

Քննակվում է Արմեն Մարտիրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և մի քանի այլ թեկնածուների անուններ:

Հովհաննիսյանն ասաց, որ դեռ անցած շաբաթ են հայտնել ընտրություններին մասնակցելու մասին և իրենք մինչև հիմա հույս ունեին, որ միասնական ցուցակի մասին առաջարկն իրականություն կդառանար, ինչը տեղի չունեցավ, և հիմա բազմակուսակցական մրցակցություն կլինի: Հովհաննիսյանն ամեն դեպքում չբացառեց, որ մինչև խորհրդարանական ընտրություններ այս մասով փոփոխություն կարող է լինել:

«Ժառանգության» հիմնադիրը հավելեց, որ բոլորին հաջողություն է մաղթում՝ ակնկալելով ազատ և անկախ ընտրություններ և որ հեղափոխությունը կամբողջանա և դա կլինի միասնական ուժերով:

  • 98
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    100
    Shares

Related Articles