գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ որտեղ ուզում է և որտեղ արժանի է. Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօր՝ օգոստոսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որով նա հայտնել էր քաղաքականություն վերադառնալու մասին, ասաց, որ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ որտեղ ուզում է և որտեղ արժանի է՝ լինի քաղաքականություն, թե բանտ. «Դա իմ որոշելիքը չէ»:

Հովհաննիսյանի խոսքերով, դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ում որոշմամբ երկրորդ նախագահն ազատ արձակվեց, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, որովհետև շահերի բախման եթե ոչ իրական, գոնե հրապարակային տպավորություն կար, ինչն ինքնին իջեցնում է հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ. «Իհարկե բացթողում է, որ դատախազությունը դա չպահանջեց»:

«Ավելի հետևողական, մտածված մոտեցում պետք է տեղի ունենա: Պետք է պահպանել անմեղության կանխավարկածը՝ թույլ տալով, որ ինքը խոսի, լրագրողների հարցերին պատասխանի՝ բայց նաև հասկանալով, որ հասարակության մի զգալի մասն իրավունք ունի իր տեսակետը հայտնել՝ հակադարձ: Ես կարծում եմ, որ հեղափոխությունը չի ամբողջացել: Մտահոգության տեղիք կա: Բայց ես չէի ուզենա ֆետիշացնել երկրորդ նախագահի հանգամանքը՝ որպես նոր բևեռի ստեղծում: Կարծում եմ, որ բոլոր իշխանավորները պետք է պատասխան տան իրենց արած-չարածների համար»,-ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքերով, մեղադրանքի հիմքը կա Քոչարյանի մասով, սակայն այն դեռ պետք է ապացուցվի:

  • 124
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  • 3
  •  
  •  
  •  
    129
    Shares

Related Articles