Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանին լիազորությունները տրվել են իր կողմից ապօրինի համարվող ԱԺ-ի կողմից. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով, 1995-96 թվականից հետո մենք չենք ապրում դե յուրե Հայաստանում, հետևաբար ցանկացած անցումային արդարադատություն, որի մասին օրեր առաջ խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետք է հաշվի առնի այդ ամբողջ պատմության ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումները:

Այսօր՝ օգոստոսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ Մարտի 1-ից զատ եղել է ընտրությունների գողություն 1996 թվականից հետո, եղել է հոկտեմբերի 27. «Եթե այս ճանապարհով գնանք, պետք է ենթադրենք, որ պետական ողջ մարմինը պետք է ենթարկվի լյուստրացիայի: Այսինքն, պետական բոլոր բարձրաստիճան այրերը համապատասխան գործակալները, ովքեր վկայություն, մասնակցություն ունեն այս կամ այն դեպքի մեջ, պետք է բացվեն և հրավիրվեն դատաքննության, ինչը քաղաքական կամք պահանջող ամբողջական մոտեցում է»:

Հովհաննիսյանի խոսքերով, վերոնշյալը վերաբերում է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին. «Սա շատ դժվար է, քանի որ օրինակ հիմա մեր ԱԱԾ պետի կողքին տեսնում եմ պաշտոնյաների, ովքեր Քոչարյանի օրոք, ինձ ու իմ երեխաներին ոչ միայն հետապնդում էին, այլ նաև օդանավակայանում իմ երեխաների ուղեբեռերը բացում էին ինչ-որ գաղտնի ծածկագրեր փնտրելով: Այդ նույն մարդիկ հիմա այլ հրահանգի տակ են»:

Հովհաննիսյանի խոսքերով, պետք է ամբողջությամբ մտնել այդ դաշտը. «Պետք է որոշել, թե որոնք են չափանիշները, ովքեր են վստահություն ներշնչող հանձնաժողովականները, որոնք են բողոքարկման եղանակները: Պետք է հասկանալ, որ հենց վարչապետ Փաշինյանի լիազորությունն այսօր տրվել է դե ֆակտո գործող, իմ, իր և շատերի կողմից ապօրինի համարվող ԱԺ-ի կողմից: Դրա համար ասում եմ, որ լեգիտիմությունը պետք է շուտափույթ արձանագրվի ընտրությունների միջոցով»:

  • 135
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  • 5
  •  
  •  
  •  
    142
    Shares

Related Articles