Հասարակություն 

Ամերիկյան սրճարանի սպասուհիները պարտավոր են լիցքավորված զենք կրել

 

Ինչպես հաղորդում է Russian.rt.com հեռուստաընկերությունը, ԱՄՆ Կոլորադո Նահանգի Ռայֆլ քաղաքի սրճարանի սպասուհիներն ամերկյան սահմանադրության 2-րդ կետի համաձայն, իրավունք են վերապահել աշխատավայրում լիցքավորված զենք կրել:

 

Shooters Grill Սրճարանի բոլոր սպասուհիներն աշխատանքի են գալիս լիցքավորված ատրճանակներով, ինչը նորմալ է ընդունվում այցելուների կողմից ու նույնիսկ որոշակի հմայք է հաղորդում սպասարկող անձնակազմին:

Ռեստորանի սպասուհիները բացի մենիուից կրում են նաեւ ռետինե պարկուճներով լիցքավորված ատրճանակներ: Այն բանից հետո, երբ Ռեստորանի առջեւ տեղի էր ունեցել սպանություն, տնօրինությունն որոշել է անվտանգությունից ելնելով, անձնակազմին զինել ատրճանակներով:

 

Ոստիկանների կարծիքով ատրճանակի կրումը օրենքի խախտում չէ, քանի որ ռեստորանում ալկոհոլային խմիչքներ չեն վաճառվում: Սպասուհիները նախօրոք անցնում են զենքի տիրապետման հատուկ պատրաստվածություն:

 

Նույն շարքից