Հասարակություն Ֆեյսբուք 

Պահանջում եմ աշխատանքից անհապաղ հեռացնել մամուլով կոռուպցիա քարոզող բոլոր պաշտոնյաներին. Աշոտյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանի հայտարարությանը, որ մի խումբ պաշտոնյաններ, Կառավարությունում մնալով, կոռուպցիա են քարոզում՝ պահանջելով աշխատանքից անհապաղ հեռացնել մամուլով կոռուպցիա քարոզող բոլոր պաշտոնյաներին

«Տարակուսելի մեկնաբանություն է ու իմ մտահոգությունները միայն ամրապնդող:

Փաստորեն, Կառավարությունում կան պաշտոնյաներ, որոնք մամուլի միջոցով կոռուպցիա՞ են քարոզում:

Պահանջում եմ աշխատանքից անհապաղ հեռացնել մամուլով կոռուպցիա քարոզող բոլոր պաշտոնյաներին:

Հ.Գ. Հարցումս ուղարկեցի, կսպասեմ վարչապետի պաշտոնական պատասխանին»:

Նույն շարքից