Իսպանիայի առաջնության 1-ին տուրի շրջանակներում «Ռեալի»- «Խետաֆե» հանդիպմանը մարզադաշտում հետևել է ռեկորդային թվով քիչ հանդասական, այս մասին հայտնում է Goal-ը:
Մարզադաշտից խաղին հետևել է 48 446 հանդիսական, և սա այն դեպքում, երբ «Սանտիյագո Բեռնաբեուն» տեղավորում է 85 454 հանդիսական: Սա վերջին 10 տարում Արքայական ակումբի վատագույն ցուցանիշն է , որը գրանցվում է Ռոնալդուի հեռանալուց հետո:
Հավելենք, որ հանդիպումն ավարտվեց սերուցքայինների հաղթանակով՝ 2:0 հաշվով: