Հասարակություն 

Անկարան՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան վրա զինված հարձակման մասին

Անկարան դատապարտել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան վրա զինված հարձակումը՝ այն անվանելով երկրում քաոս ստեղծելու փորձ: Նման հայտարարությամբ հանդես է եկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Կալինը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել դեսպանատան ուղղությամբ և փախուստի դիմել դեպքի վայրից: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան, հարձակվողները դեռ չեն հայտնաբերվել:

Էրդողանի խոսնակը հավելել է, որ երկրում բոլոր դիվանագիտական առաքելությունները պաշտպանված են և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը կատարված միջադեպը հետաքննելու համար:

 

  • 94
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  • 3
  •  
  •  
  •  
    99
    Shares

Related Articles