Հասարակություն Սպորտ 

«Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագրի հերթական միջոցառումն անցկացվեց Լոռու մարզում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է նոր ծրագրի իրականացումը, որը կրում է «Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» անվանումը: Ծրագրի նպատակներն են՝ ֆուտբոլի զարգացումը հանրակրթական դպրոցներում, ֆուտբոլի մասայականացումը, ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի մարզերում 2018թ. հունիսից և տևելու է մինչև հոկտեմբեր ամիսը: Նախատեսվում է, որ ծրագրի մասնակից են դառնալու մոտ 200 դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ և 7-13 տարեկան մոտ 2000 երեխա:

Այս ծրագրի շրջանակներում միջոցառումներ են իրականացվել Հայաստանի տարբեր մարզերում: Այս անգամ ՀՖՖ աշխատակիցներն այցելեցին Լոռու մարզ և անցկացրեցին երկու միջոցառում: Առաջինը՝ «Գուգարք» ճամբարում, իսկ երկրորդը՝ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում: «Գուգարք» ճամբարի 100 երեխա և ճամբարի պատասխանատուները մասնակցեցին «Բաց զվարճալի ֆուտբոլային դպրոցներ» ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառմանը, իսկ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում Լոռու մարզի 20 ուսուցիչներ, ովքեր ավելի ակտիվ են և պատշաճ են իրակացնում «Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» ծրագիրը: Միջոցառումը բաղկացած էր երկու մասից: ՀՖՖ հրահանգիչները նորացված ծրագիր ներկայացրեցրին մասնակցող ուսուցիչներին, քննարկեցին այն, իսկ երկրորդ մասն անցկացվեց մարզադաշտում՝ ՀՖՖ հրահանգիչները  իրականացրեցին գործնական դասեր, որին մասնակցեց 180 երեխա:

Նման միջոցառումները նպաստում են ֆուտբոլի զարգացմանը, այն զվարճալի է, նաև սեր և հետաքրքրություն է արթնացնում ֆուտբոլի հանդեպ: Երեխաները ակտիվորեն մասնակցեցին միջոցառմանը, որի ավարտին մարզագույք բաժանվեց մասնակից ուսուցիչներին:

  • 91
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 2
  •  
  •  
  •  
    94
    Shares

Related Articles