Արարատի մարզի Այգեստան, Վերին Արտաշատ, Հնաբերդ գյուղերի բնակիչները վստահեցնում են, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրահանգով ՋՕԸ նախագահ Մարտիկ Առաքելյանը սաբոտաժ է անում, որպեսզի քաղաքացիները դուրս գան նոր իշխանություների դեմ:
Այսօր առավոտյան գյուղացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ և բողոքի ակցիա էին իրականացնում՝ հայտարարելով, որ Առաքելյանն Արտաշատի գյուղերի համար փակում է ջուրը, որպեսզի Վեդիում գտնվող իր հողատարածքները ջրվեն։
Գյուղացիները վստահ են, որ իրենց հարցին լուծում կարող է տալ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դրա համար հանդիպում էին պահանջում վերջինիս հետո: Սակայն ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան, ով խոստացավ օրվա ընթացքում լուծում տալ հարցին:
Հավելենք, որ գյուղացիները նաև պահանջում են Առաքելյանի հրաժարականը: