Խաչատուրյան քույրերը խոստովանել են մեղքն իրենց հոր սպանության գործում և ցուցմունք են տվել քննիչներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մեղադրյալների փաստաբաններին:
Սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին:
Քույրերից կրտսերը հայտարարել է, որ դանակով հորը հարվածել է ամենաշատը 5 անգամ: Միջնեկ քույրը ևս խոստովանել է, որ հարվածներ է հասցրել, թե քանի անգամ, նա չի ասել:
Փաստաբանները նշել են, որ փորձաքննությունը դեռ չի ավարտվել և հայտնի չէ, թե քանի հարված է հասցրել քույրերից յուրաքանչյուրը և որ հարվածներն են մահացու եղել:
Ավագ քրոջ՝ Կրիստինայի փաստաբանը ևս հայտարարել է, որ վերջինս ցուցմունք է տվել, որը կարելի է համարել խոստովանական: Նա ասել է, որ միայն գազ է փչել հոր դեմքին: