Հասարակություն 

Դոնեցկի հանրապետությունը բախվել է դիվերսիայի նոր տարատեսակների

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը բախվել է ուկրաինական ուժայինների դիվերսիայի նոր տարատեսակներին:

 Այդ մասին Դոնբասում տիրող իրավիճակի մեկնաբանության ընթացքում հայտնել է Դոնեցկի պաշտպանության հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը, նշելով, որ Դոնեցկքում զինվորական համազգեստով անհայտ անձինք պրովոկացիոն լուրեր են տարածում նախատեսվող ուկրաինական հրետակոծությունների մասին ու կոչ անում բնակչությանը հեռանալ նշված վայրերից:

 

Նրա խոսքերով ուժայինները նպատակ ունեն վախ սերմանել խաղաղ բնակչության շրջանում ու ապակայունացնել իրավիճակը, ուստի նման դեպքերում անհրաժեշտ է անմիջապես դիմել իրավապահ մարմիններին:

Բասուրինը ներկայացրել է նաեւ Դոնբասի ռազմաճակատներում տիրող իրավիճակը:

 

 

 

 

Նույն շարքից