Բարի օր Հասարակություն 

Բաց նամակ՝ Ամուլսարի հարակից համայնքների մոտ 200 կանանց անունից

Ամուլսարի հարակից համայնքների մոտ 200 կանանց անունից բաց նամակ է հղվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ոստիկանությունը և կանանց իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություններին: Ներկայացնում ենք տեքստը և ստորագրությունները:

 

ՀՀ Մարդու իրավունքների  պաշտպանի գրասենյակին

Կանանց իրավունքների պաշտպանության
հայաստանյան հասարակական կազմակերպություններին

ՀՀ Ոստիկանությանը

Դիմում՝ Ամուլսարի հարակից համայնքների կանանց անունից

Մենք՝ Ամուլսարի հարակից համայնքներից «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակից հանդիսացող բազմաթիվ կանայք դիմում ենք համապատասխան կառույցներին, մարդու իրավունքների ու կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին:

Ամուլսարի ծրագիրը այս համայնքերում բազմաթիվ կանանց համար ոչ միայն արժանապատիվ աշխատանքի, այլև սահմանափակ հնարավորություններով մեր գյուղական համայնքերում նոր մասնագիտություն սովորելու, նոր կյանք սկսելու, մեր ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, շատերիս համար՝ փոքր բիզնես նախաձեռնելու և եղածը ընդլայնելու հնարավորություն է: Մեզանից շատերը Լիդիանում աշխատելու ընթացքում ձեռք ենք բերել նոր հմտություններ, շատերը ստացել են նոր մասնագիտություն, վերավորակավորում: Լիդիանը Հայաստանում այն բացառիկ կազմակերպություններից է, որ խթանում  է կանաց և տղամարդկանց համար հավասար հնարավորություններ, աշխատանքային հավասար պայմաններ և մենք հպարտ ենք, որ ունենք արժանապատիվ աշխատանքի և զարգացման հնարավորություն:  Վերջին երկու տարում Ընկերությունն աջակցել է ավելի քան 50 փորքր բիզնեսների, որոնցից մեծ մասը վարում են կանայք – մենք անցել ենք բիզնես դասընթացներ, ստացել աջակցություն, վարել մեր բիզնեսները՝ սատարելու մեր ընտանիքներին և նրանց բարեկեցությանը:

Գրեթե երկու ամիս մի խումբ անձինք ապօրինի փակել են դեպի մեր աշխատավայր տանող ճանապարհը՝ զրկելով մեզ աշխատելու սահմանադրական իրավունքից: Պատկան մարմինները ապօրինությունը վերացնելու ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկել: Սա ոչ միայն մարդու իրավունքների կոպիտ խախտում է, այլև արտագաղթի և աղքատության ֆոնին ամենախոցելի խմբի՝ կանանց իրավունքների ոտնահարում է:

Ավելին՝ հատկապես Ջերմուկում և Գնդեվազում այս մարդանց կողմից իրականացվում է մեզանից շատերի դեմ ագրեսիվ հարձակում: Հնչեցվում են սպառնալիքներ, իրականացվում է բացահայտ հետապնդում՝ կրիմինալ տարրերի և տարբեր շահերի ծառայող մարդկանց կողմից: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ լիակատար անարխիայի պայմաններում մի խումբ մարդիկ անարգել սպառնում և ճնշումներ են գործադրում հարյուրավոր ազնիվ քաղաքացիների դեմ:

Թող որևէ մեկը կասկած չունենա, որ մենք՝ աշխատելով Լիդիանում, բոլորից լավ ենք պատկերացնում, թե ինչ բարձր բնապահպանական չափանիշներ են կիրառվում Ամուլսարում: Թող որևէ մեկը չասի, որ մեզանից շատ է սիրում իր համայնքը, իր ընտանիքն ու երեխաներին:  Համայնքի հանդեպ սերը առաջին հերթին ամենօրյա ազնիվ աշխատանքն է: Մենք բոլորից շատ ենք շահագրգրռված մեր ընտանիքների բարեկեցությամբ և բնապահապանությամբ: Տեղյակ լինելով բոլոր մանրամասներին՝ վստահ ենք, որ ճանապարհը ապօրինի փակող և մեզանից ոմանց հանդեպ ակնհայտ ահաբեկչություն իրականացնող այս անձանց շարժառիթները բնապահպանական չեն:

Կոչ ենք անում պատկան մարմիններին պաշտպանել մեզ այս ապօրինությունից և ակնկալում ենք իրավապաշտպան կազմակերպությունների հատուկ և ժամանակին ուշադրությունը: Կանայք ընտանիքի սյունն են, ապագա սերունդ դաստիարակողը, հաց վաստակողը, նվիրված աշխատողը: Մեր իրավունքների խախտումը կրկնակի հարված է մեր համայնքների ամրությանը և պետության կայացմանը:

Հարգանքով
Նոննա Արտաշյան

Ստորագրությունները՝ այտեղ

 

  • 94
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  • 4
  •  
  •  
  •  
    100
    Shares

Related Articles