Մոսկվայի դատարանի որոշմամբ Մոսկվայում իրենց հոր՝ Միխայել Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող քույրերը կմնան կալանքի տակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանն օրինական է ճանաչել քույրերից միջնեկի խափանման միջոց կալանքի մասին որոշումը: Նմանատիպ որոշում կայացվել է նաև մյուս երկու քույրերի մասով, որոնց փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել խափանման միջոցը փոխելու համար:
Հավելենք, որ փաստաբանները նաև միջնորդություն էին ներկայացրել որպեսզի սպանության հոդվածը փոխարինվի ինքնապաշտպանության հոդվածով: