Քաղաքականություն 

Կատակերգու դերասանն ընտրվել է Սլովենիայի վարչապետ

analitik.am

Նախկին կատակերգու դերասան Մարյան Շարեցը դարձել է Սլովենիայի պատմության ամենաերիտասարդ վարչապետը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: 40-ամյա Շարեցի թեկնածությանը կողմ է քվեարկել 55 պատգամավոր, դեմ՝ 31:

Շարեցը քաղաքականությամբ զբաղվում է արդեն 8 տարի, սակայն ավելի հայտնի է որպես կատակերգու դերասան: Նա նմանակել է շատ հայտնի մարդկանց, որոնց թվում են քաղաքական գործիչներ, այդ թվում նաև երկրի նախկին վարչապետեր Յանեզ Յանշան և Անդրեյ Բայուկը:

Շարեցը նաև զբաղվել է լրագրությամբ և եղել է խմբագիր: 2010 թվականից նա Կամնիկա քաղաքի քաղաքապետն է եղել, իսկ 2017 թվականին պարտություն կրել նախագահական աթոռի համար պայքարում:

 

Նույն շարքից