Բարի օր Հասարակություն 

Դոն Պիպոն բաց նամակով դիմել է էջմիածնեցիներին

analitik.am

Հարգելի հայրենակիցներ և իմ սիրելի Էջմիածնեցիներ: Տեղեկացված եմ ձեր ծավալուն ստորագրահավաքի գործունեությանը:

Ուզում եմ երախտագիտության և շնորհակալանքի խոսք հայտնել ձեր մտահոգության համար: Բոլորիս ցանկությունը մեկն է՝ ունենալ գեղեցիկ և բարելավված Էջմիածին: Լինենք միասնական:

Իմ ներդրումների հետ միասին շատ ու շատ հայեր, ինչպես նաև օտար ազգերի ներկայացուցիչներ ցանկություն ունեն բարելավվելու և գեղեցկացնելու մեր քաղաքը, որպեսզի կարողանանք ճիշտ և բարձր մակարդակով ամբողջ աշխարհին ներկայացնել քրիստոնեությունը առաջինը ճանաչած Սուրբ Էջմիածինը:

Հավատալով մեր երկրի արդարադատությանը, հուսով եմ, որ շուտով կլինեմ ձեր կողքին:

Արթուր Ասատրյան

Նույն շարքից