Հասարակություն Ֆեյսբուք 

Գեներալ Մանվելի փաստաբանն անդրադարձել է աղմուկ բարձրացրած լուսանկարին

analitik.am

Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Արսեն Մկրտչյանն անդրադարձել է որոշ ԶԼՄ-ների կողմից հրապարակած աղմուկ բարձրացրած լուսանկարին, որում երևում է գեներալը՝ մեկուսարանում:

«Հարգելի Ընկերներ, լրագրողներ, ուզողներ և հատկապես՝ չուզողներ,
գիտեմ, որ անհամբեր սպասում էիք այս գրառմանը, Եվ ուրեմն՝
Արցախի հերոսը՝ ՀԵՐՈՍ Է..... մայկով, առանց մայկա, մեկուսարանում, ազատության մեջ, ՀՀ֊ում, Արցախում, արտերկրում, ընկերների, թշնամիների, դավաճանների, չկողմնորոշվածների, սխալվածների շրջապատում և ամենուրեք, իսկ նրա չուզողը՝ Աբիժնիկ բոլոր նույն աշխարահագրական վայրերում։ Հերոսի սիրտը մեծ ու հզոր է, կյանքի պայքար մղելուց, նա միևնույն է չի մանրանալու։ Սրանից ավել մեկնաբանություն չի լինելու....առայժմ....թող թույլ տված ունեցողները մտածեն՝ թե ո՞նց պիտի իրենց խուրդա լինելը կոծկեն»,-գրել է Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նույն շարքից