Միջազգային Քաղաքականություն 

Ամերիկացիների մեծ մասը ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ

analitik.am

Ամերիկացիների 58 տոկոսը կարծում են, որ Վաշինգտոնը պետք է փորձի բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին վկայում են Gallup-ի անցկացրած հարցման արդյունքները:

Ինչ վերաբերում է կոշտ դիվանագիտությանը կամ տնտեսական պատժամիջոցներ կիրառելուն, ապա այս մեթոդին կողմ է արտահայտվել հարցվածների 36 տոկոսը:

Հարցվածների 75 տոկոսը կարծիք են հայտնել, որ Մոսկվան միջամտել է 2016 թվականի նախագահական ընտրություններին: Ընդ որում, 39 տոկոսը վստահ են, որ այդ միջամտությունն ազդել է ընտրությունների արդյունքների վրա: Հակառակ տեսակետն ունի 36 տոկոսը:

Հետազոտությունն անցկացվել է հեռախոսազանգերի միջոցով, օգոստոսի 1-12-ը: Հարցմանը մասնակցել է 1024 քաղաքացի, որոնցից ամենափոքրը եղել է 18 տարեկան:

 

Նույն շարքից