Հասարակություն 

Փոխհրաձգություն՝ Լոնդոնի մետրոյում. Վիրավորներ կան

analitik.am

Լոնդոնի մետրոյի Քինգսբերի կայարանում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 3 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին երեկոյան: Անհայտ անձը կրակ է բցել մարդկանց վրա, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել վերջինիս և դեպքի վայր ժամանած ոստիկանների միջև:

Կատարվածն ահաբեկչություն չի համարվում:

Այլ մանրամասներ չեն հայտնվում:

 

Նույն շարքից