Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Արցախ այցելած գերմանացի պատգամավորը հայտնվել է ադրբեջանական սև ցուցակում

analitik.am

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերն անցանկալի անձ է ճանաչվել Ադրբեջանում և նրան արգելել են մուտք գործել այդ երկիր: Այս մասին հայտնում է Bild-ը:

Վայլերը Անդրկովկասի պետությունների հետ համագործակցության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ է: Նա 2014-16 թվականներին այցելել է Արցախ:

Գերմանիայի ԱԳ նախարարությունն արդեն կապ է հաստատել ադրբեջանական կողմի հետ՝ փորձելով կարգավորել հարցը, սակայն փորձերն արդյունք չեն տվել: Ինչ վերաբերում է պատգամավորին, ապա նա հայտարարել է, որ մտահոգ է տարածաշրջանի խնդիրներով և ուրախությամբ միջնորդ կլինի խնդիրների կարգավորման համար:

Հիշեցնենք, որ այս շաբաթ գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելելու է Վրաստան, Հայաստան և Ադրբեջան:

 

Նույն շարքից