Բարի օր Քաղաքականություն 

Ադրբեջանում ՌԴ դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին

analitik.am

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայել Բոչարնիկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակել ջանքեր գործացրել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մեր նպատակն է հակամարտության կողմերին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելը, որպեսզի նրանք կարողանան պայմանավորվել իրար հետ: Այն, ինչն ընդունելի կլինի հակամարտության կողմերի համար, ընդունելի կլինի նաև մեզ համար»,-հայտարարել է դիվանագետը:

 

 

Նույն շարքից