Հասարակություն 

Վարորդների տուգանքները ներելու գործընթացը կավարտվի առաջիկա 2 ամսում. Նախարար

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ամփոփելով վարչական համաներման մասով կատարված աշխատանքները, հայտարարեց, որ 2015 թվականի Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ պատմության մեջ առաջին անգամ վարչական համաներում է իրականացվել, և շուրջ 120 հազար անձ ուղղակիորեն ազատվել է վարչական տուգանքներից ճանապարհատրանսպորտային հարաբերությունների ոլորտում և պետք է ընդհանուր առմամբ կարճվի 1 միլիոն 475 հազար վարույթ:

Նախարարի խոսքերով, այս պահին 281 հազարից ավել կատարողական վարույթ կարճված է և 86 հազար պարտատեր ազատված է վարչական պատասխանատվությունից, մնացածը կլինի առաջիկա 2 ամսում:

 

 

Նույն շարքից