Հասարակություն 

Բանտախցերում բռնի կերպով մոլեխաղեր խաղալու ավանդույթը կասեցված է. Նախարար

analitik.am

Բանտախցի և մահճակի համար, այսպես ասած, ոչ օրինական գանձումները վերացված են: Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ իրենց ունեցած տեղեկություններով, բռնի կերպով, հարկադրաբար մոլեխաղեր խաղալու ավանդույթը ևս կասեցված է:

Զեյնալյանը նշեց, որ չեն կարող ՔԿՀ-ներում ամբողջությամբ բացառել այդպիսի մոլեխաղերի անցկացնելը, քանի որ մարդիկ կարող են ցանկացած կերպ խաղալ, սակայն քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ազատազրկվածներն այլ զբաղմունք ունեն:

«Մեր ունեցած ազդակներով պարտադրված մոլեխաղերով խաղալը վերացված է: Կրկնում են, որ այդ մշակույթը, որը հարյուրամյակներով ձևավորվել է, ամբողությամբ չենք կարող վերացնել, սակայն մենք մշակում ենք միջոցառումների պլան, որպեսզի բանտարկյալներն ունենան զբաղմունք առօյան խաղերով չլցնելու համար»,-հավելեց նախարարը:

 

Նույն շարքից