Հասարակություն 

Արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու. Նախարարը՝ անցումային արդարադատության մասին

analitik.am

Վարչապետն իր ելույթում կոնկրետ նշել է, որ արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու: Այսօր՝ օգոստոսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով անցումային արդարադատության մասին և հավելեով, որ այն չի հակասելու ՀՀ սահմանադրությանը, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, չի կասեցվելու Սահմանադրության որևէ դրույթ:

«Դա լինելու է օրինական: Սա աջակցող է լինելու: Օրինակ որոշ գործերում, որտեղ եղել են թերացումներ իրավունքի խախտման հարցը քննելու մասով: Տեսականորեն հնարավոր է նաև լինեն դատավարական ժամկետների վերականգնման օրենսդրական հնարավորւթյուններ, բայց հարցերը լուծելու է ՀՀ դատական գործող համակարգը՝ դատարանները, որոնք չեն լուծարվելու: Արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու: Այն լինելու է օրինական և կոչված է լինելու մարդու իրավունքները վերականգնելուն»,-ասաց նախարարը:

Զեյնալյանն ասաց, որ անցումային արդարադատության մասով օգտվելու են այլ երկրների փորձից, չեն կրկնելու նրանց սխալները և Հայաստանում պետք է լինի ամենանախանձելի տարբերակը, ինչպես եղավ հեղափոխության դեպքում:

 

 

 

 

Նույն շարքից