Գլխավոր Հասարակություն 

Նախարար Զեյնալյանը հայտնեց, թե որտեղ է արվել գեներալ Մանվելի լուսանկարը. Սկսվել է ծառայողական քննություն

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, խոսելով մեկուսարանում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի լուսանկարը հրապարակելու մասին, հայտարարեց, որ դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարում են և այն հրապարակում:

«Սա իրավունքի խախտում է իմ կարծիքով: Եթե նույնիսկ դատապարտյալը կամ ազատազրկվածը տվել է իր համաձայնությունն իրեն լուսանկարելու և հրապարակելու համար, ԶԼՄ-ն պետք է ծանրութեթև անի՝ հրապարակի այն, թե՝ ոչ, որովհտեև ազատազրկման մեջ գտնվող անձի կամքն ազատորեն չի ձևավովել: Այդ սկզբունքից ելնելով է նաև, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում: Չէր կարելի լուսանկարել և հրապարակել այն՝ անկախ անձից և նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Այդ իրավունքն ունիվերսալ է և չի կարող խտրական ձևով կիրառվել, պետք է կիրառվի բոլոր դատապարտյալների նկատմամբ»,-ասաց նախարարը:

Նախարարը հայտնեց, որ իր հանձնարաւրությամբ կատարվում է ծառայողական քննություն. «Լուսանկարն արված չէ Կենտրոն ՔԿՀ-ում: Այն կատարվել է շատ ավելի վաղ՝ ՁՊՎ-ում: Բայց ես ևս մեկ անգամ ուզում եմ ասել՝ հարգելի ԶԼՄ-ներ և լրագրողներ, դուք ազատ մամուլի եք, լրագրողներն իրավապաշտպաններ են ի պաշտոնե, և դուք իրավունքի պաշտպանության մունետիկներ եք: Պատիվը, արժանապատվութունը և մարդու մյուս իրավունքները չեն կարող նսեմացվել և առոչինչ դարձվել խոսքի ազատությամբ: Ուշադիր եղեք այդպիսի հրապարակումների մասով: Եթե անգամ այդպիսի լուսանկար արվել էր, ճիշտ կլիներ եթե այն չհրապարակվեր: Իրավապաշտպանների կոդեքսը գործում է նաև լրագրողների համար»:

 

Նույն շարքից