Հայաստան Քաղաքականություն 

Արտակ Զեյնալյանը չի համատեղելու նախարարի պաշտոնն ու թեկնածուի կարգավիճակը

analitik.am

«Ես հայտարարում եմ, որ համաձայնություն եմ տվել գլխավորել «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների մասնակցությամբ ստեղծվելիք դաշինքի ցուցակը»,-այսօր՝ օգոստոսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով սպասվելիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին:

Զեյնալյանը նշեց, որ ներկայացնելու է արձակուրդ գնալու դիմում և այդ պայմաններում կմասնակցի քարոզարշավին. «Չեմ համատեղելու նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ»:

Նախարարը շեշտեց, որ հրաժարականի դիմում չի ներկայացնելու, դա լինելու է արձակուրդի դիմում:

Հարցին, թե ինչու վերոնշյալ կուսակցությունները որոշեցին միասնական ցուցակով մասնակցել ընտրություններին Զեյնալյանն ասաց, որ որոշումը կայացվել է քննարկումների արդյունքում՝ կարծիք հայտնելով, որ Երևանի համար օգտակար կլինի, եթե այդ երկու կուսակցությունները մասնակցեն ընտրություններին դաշինքով և իր գլխավորությամբ. «Շանսերի մասով ձեռնպահ կմնամ որևէ բան ասելուց, իսկ դաշինքի անվանումը քննարկման փուլում է»:

Ինչ վերաբերում է ԵԼՔ դաշինքի ԱԺ խմբակցությանը, ապա այն գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանն արձակված չէ:

Հիշեցնենք, որ ԵԼՔ դաշինքի մյուս ուժի՝ ՔՊ-ի ցուցակի առաջին համարը դերասան Հայկ Մարությանն է:

Նույն շարքից