Գլխավոր Հասարակություն 

Օրենքով գողերը պատրաստվել են Հայաստանում հարցեր պարզել. Ոստիկանապետը մանրամասներ է հայտնում

analitik.am

«2008 թվականի ես եղել եմ ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը և իմ առնչությունն այդ գործին այնքանով է, որքանով այդ օրը մյուս ոստիկանների առնչությունն էր»,-այսօր՝ օգոստոսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով մարտի 1-ի դեպքերով իր ասածի մասին՝ հավելելով, որ չի հիշում, թե ինչ է ասել, սակայն եթե ծանոթանա իր խոսքերին, հիմա էլ կհաստատի դրանք. «Ես և այն անձնակազմը, որն այդ պահին ինձ հետ է եղել, որևէ լուրջ դեպքերով չենք անցել»:

Անդրադառնալով օրենքով գողերի տներում  կատարաված խուզարկություններին՝ ոստիկանապետը հայատարարեց, որ վերոնշյալ անձանցից 4-ի նկատմաբ քրեական գործ կա հարուցված և վարույթում են այդ գործերը:

Ինչ վերաբերում է պատճառներին, Օսիպյանն ասաց, որ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որոնց համաձայն որոշ օրենքով գողեր պարզաբանումների են պատրաստվել ՀՀ տարածքում, ինչը կանխելու համար էլ օրենքի սահմաններում համապատասխան քայլեր են ձեռնարկվել, ինչի արդյունքում թմրանյութ, ապօրինի զենքեր են հայտնաբերվել:

Ոստիկանի խոսքերով, եղել են նաև օրինական զենքերը:

 

Նույն շարքից