Հասարակություն 

Երբ է Նարեկ Սարգսյանը հատել ՀՀ սահմանը. Նա շուտով կարող է հայտնաբերվել

analitik.am

Նարեկ Սարգսյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի մասին:

Ոստիկանապետը նշեց, որ այդ  հարցով ՀՀ ոստիկանությունը համագործակցում է միջազգային ոստիկանության՝ Ինտերպոլի հետ՝ հավելելով, որ Սարգսյանը շուտով կարող է լինել ոստիկանության տեսադաշտում:

Ինչ վերաբերում է նրան, թե երբ է Նարեկ Սարգսյանը հատել ՀՀ սահմանը, Օսիպյանն ասաց, որ դա տեղի է ունեցել հետախուզում հայտարարելուց 1-2 օր առաջ:

 

Նույն շարքից