Հասարակություն 

Ոստիկանապետ Օսիպյանը պատրաստ է հարցաքննվել դատարանում

analitik.am

«Ես ուղիղ առնչություն ունեմ ՊՊԾ գնդի գրավման դեպքերի հետ: Բոլորը գիտեն, որ մոտ 7-8 օր այնտեղ պատանդ եմ եղել, ինչից հետո հարցաքննվել եմ: Այս պահին ես չեմ հրավիրվել դատարան»,-այսօր՝ օգոստոսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով 2 տարի առաջ կատարված դեպքերի մասին.« Ես չեմ հրավիրվել գործով դատարան, կաշկանդված չեմ: Եթե հրավիրվեմ, կպնդեմ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքս»:

Ոստիկանապետը խոսեց նաև համակարգում կոռուպցիոն դրսևորումների մասին՝ հայտարարելով, որ դրանք չկան՝ չբացառելով, որ ինչ-որ ոստիկան կարող է իր համար անհասկանալի պայմաններում փորձել ինչ-որ բան անել. «Ես վստահեցնում եմ, որ մեկ կհաջողվի, երկու կհաջողվի, երրորդին՝ կդատապարտվի: Ոստիկանությունում չկա այդպիսի արատավոր երևույթ, նման քայլ անողները կդատապարտվեն: Ցավում եմ, բայց չեմ բացառում, որ մեր շարքերում կարող են գտնվել մարդիկ, ովքեր չեն հասկանա դա»:

Աշխատավարձի մասին խոսելով՝ ոստիկանապետն ասաց, որ վարչապետը տեղյակ է խնդրին և հենց ինքն է առաջինը ցանկանում, որ ոստիկանությունում  աշխատավարձը բարձրացվի, սակայն դա պայմանավորված է երկրի տնտեսական աճով:

 

Նույն շարքից