Հասարակություն 

Ոստիկանապետը՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալելու մասին

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, խոսելով օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալելու մասին, ասաց, որ ոստիկանությունը պաշտոնապես հաղորդագրություն չի ստացել որևէ մեկից որևէ մեկի գործողություննները խոչընդոտելու կամ նրանց պատասխանատվության ենթարկելու մասով. «Մեր ձեռքի տակ ունեցած լուսանկարներում, տեսանյութերում որևէ անօրինական գործողություն չեմ տեսել այնտեղ: Յուրաքանչյուր քաղաքացի արտահայտվելու, օրենքի սահմաններում ակցիաներ իրականացնելու իրավունք ունի»:

Օսիպյանի խոսքերով, եթե վերոնշյալ ակցիան անգամ անօրինական է եղել, իրենք որևէ մեկից դիմում չեն ստացել գործին ընթացք տալու համար:

Հիշեցնենք, որ Քոչարյանի ասուլիսը տապալվեց, քանի որ մի խումբ ակտիվիստներ ներխուժեցին ասուլիսի համար նախատեսված սրահ և բողոքի ակցիա իրականացրեցին, ինչից հետո պաշտոնաթող նախագահը հեռացավ մամուլի ասուլիսի համար նախատեսված տարածքից:

Նույն շարքից