Հասարակություն 

Արդյո՞ք Մանվել Գրիգորյանն է. Ոստիկանապետը՝ գեներալ Մանվելի սկանդալային լուսանկարի մասին

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը խոսեց նաև գեներալ Մանվել Գրիգորյանի սկանդալային լուսանկարի մասին:

Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ այն արվել է ՁՊՎ-ում և իր հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսվել:

Օսիպյանը, պատասխանելով համապատասխան հարցին, ասաց. «Արդյո՞ք ինքն է, հա՞: Տեղեկացված չեմ, Ձեյնալյանի հայտարարության մասին, քանի որ հիմա մամուլին ծանոթանալու ժամանակ չունեմ»:

Ինչ վերաբերում է ծառայողական քննություն անցկացնելուն, Օսիպյանն ասաց, որ իր տեղեկություններով, Գրիգորյանը պահվում է ԱԱԾ շենքում. «Ճիշտ կլինի, եթե այդ հարցն ուղղեք նրանց, նրանք այդ հարցին կպատասխանեն»:

Նույն շարքից