Իրավական Հասարակություն 

Միքայել Հարությունյանի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել

analitik.am

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջպետական  հետախուզում է հայտարարվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ հավելելով, որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ Հարությունյանը գտնվում է Ռուսաստանում, Օսիպյանը նշել է, որ այդ մասին չգիտի ավելին, քան՝ գրում են ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի Մարտի 1-ի գործի  շրջանակներում:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Օսիպյանը խոսել է նաև Հայաստանում իշխանափոխության օրերին ոստիկանության որոշ աշխատակիցների կողմից ավտոմեքենաներ ջարդուփշուր անելու մասին՝ հայտարարելով, որ նյութեր են նախապատրաստվում, ուսումնասիրություններ են կատարվում և հարցին անդրադարձ կլինի, երբ համապատասխան որոշումներ կայացվեն:

Նույն շարքից