Քաղաքական 

Ովքե՞ր են Սասնա ծռերը Ոստիկանապետի համար՝ հերոսներ, թե՝ ոչ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, հիշելով երկու տարի առաջվա դեպքերի մասին (ՊՊԾ գնդի գրավում), ասաց, որ գնդում պատանդի կարգավիճակից ազատվելուց հետո, անմիջապես իր նախաձեռնությամբ որոշել է, որ իր կարիքը կա, որպեսզի ինքը կանգնի իր գործընկերների կողքին, իր փորձն օգտագործի հասարակության և ոստիկանության միջև բախում թույլ չտալու համար

Օսիպյանը նշեց, որ իր տեսակետն ունի կատարվածի մասով, ինչին կանդրադառնա հետո:

Ինչ վերաբերում է հարցին՝ հերոսներ են արդյո՞ք խմբի անդամները, թե՝ ոչ, Ոստիկանապետը հայտարարեց, որ դա կգնահատի դատարանը, պատմությունը, ժամանակը, հայ ժողողուրդը:

Նույն շարքից