Հասարակություն 

Սփյուռքի նախարարը լրատվամիջոցներին սթափվելու կոչ է անում

analitik.am

«Ժամանակն է եկել, որ մի բան ֆիքսենք: Մենք չենք կարող խոսել մամուլի ազատության սահմանափակման մասին, որովհետև ինձ անընդհատ սևացրել են մամուլում, հասել են ընդհուպ մինչև ընտանիքիս: Ես որևէ տեսակի հրապարակման չեմ արձագանքել, դատական պրոցեսի մեջ չեմ մտել, եթե մտնեի, դուք տանուլ էիք տալու»,-այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ դիմելով լրատվամիջոցներին:

Հայրապետյանի խոսքերով, կա մի լրատվամիջոց, որը կապվում է ՀՀԿ խմբակցության պատգամավորներից մեկի հետ («Իրավունք») և այդ  լրատվամիջոցը փոխնախարարին Ջավախքում ամեն կերպ սադրել է, որպեսզի վերջինս հակավրացական հայտարարություն անի, ինչից հետո նաև հոդված է հրապարակվել: Նախարարին նաև դուր չի եկել հոդվածը, որում իրեն մեղադրել են սփյուռքը պառակտելու մեջ:

«Ես կարծում եմ, որ 2-3 լրատվամիջոց կա, որ սթափվելու կարիք ունի»,-ասաց նախարարը:

Հայրապետյանը հայտարարեց, որ որոշ հոդվածների պատճառով սփյուռքում խնդիրներ են առաջացել՝ հայտարարելով, որ ինքը թույլ չի տալու նման բան անել. «Ինձ կարող եք քննադատել»:

Նույն շարքից