Գլխավոր Հասարակություն 

114 երթուղու փոխարեն 42 ավտոբուսային երթուղի. Ինչ փոփոխություններ են սպասվում Երևանի տրանսպորտային ցանցում

analitik.am

Երևանում գործող 114 երթուղու փոխարն պահպանվելու է 42 ավտոբուսային երթուղի: Այսօր՝ օգոստոսի 21-ին, Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի կառավարման և վերահսկման մեխանիզմների ներկայացման ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:

Նիկոյանի խոսքերով, այս թիվն ավելի վաղ է առաջ քաշվել և քննարկումների արդյունքում փոփոխության չի ենթարկվել, այլ քննարկումները վերաբերել են հիմանակնում դրան, թե ինչ երկարությամբ պետք է լինեն երթուղիները:

Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցներին, ապա այսօրվա 2039 միավորի փոխարեն նոր ցանցում նախատեսվում է շահագործել 840 միավոր. «Նախնական տարբերակում 939 միավորի մասին էր խոսվում, սակայն քննարկումների արդյունքում այն ավելի է նվազել»:

Փոխքաղաքապետը հայտնեց, որ այսօր ցանցի երկարությունը կազմում է 4076 կմ, իսկ նոր ցանցում այն կլինի 1181 կմ: Նիկոյանի խոսքերով, այս թիվը 74 կմ-ով ավելի երկար է նախնական տարբերակից, և փոփոխությունը նպատակ ունի ավելի մեծ ծածկույթ ապահվելու:

Նոր ցանցով ավելանում է նաև կանգառների թիվը՝ 834-ից դառնալով շուրջ 1200:

Ցանցը սպասարկվելու է բացառապես նոր ավտոբուսներով, որոնք հագեցած են լինելու կանգառների ազդարարման համակարգով, անվասայլակների վերելակային համակարգով, հովացման և ջեռուցման համակարգերով, հեռախոսի լիցքավորման վարդակներով, հաշմանդամություն ունեցողների սայլակների համար տեղերով:

 

 

 

 

Նույն շարքից