Հասարակություն 

Մարզումներ ՊԲ շտաբում

Բանակային ընթացիկ ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի մեկնարկային միջոցառումների շրջանակում օգոստոսի 21-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ համապատասխան պլանային գործընթացներ են իրականացվել նաև ՊԲ վարչության անձնակազմի ներգրավմամբ: Մասնավորապես անց է կացվել շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել են զինծառայողների տագնապային ու սպայական պայուսակների անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունն ու դրանց համապատասխանությունը ներկայացվող պահանջներին, ինչպես նաև պարտականությունների իմացության մակարդակը:

Այնուհետև, ըստ առանձին ուղղությունների, անց են կացվել բազմաստիճան շտաբային մարզումներ, որոնց ընթացքում համապատասխան ուղղությունների պատասխանատուները հանդես են եկել իրավիճակի առկա և հավանական զարգացումների մասին զեկույցներով, սպաները կատարել են մարտավարական տարբեր առաջադրանքներ, խաղարկել մարտական դրվագներ, վերադաս հրամկազմը իրականցրել է ճշգրտումներ վերջիններիս մարտական կիրառման պլանների և մարտական խնդիրների վերաբերյալ, ստուգվել են մարզումների մասնակից հրամկազմի իմացություները պայմանական մարտական իրադրության գնահատման, վերլուծությունների և հաշվարկների կատարման և ընդհանրապես` շտաբային համալիր աշխատանքների իրականացման առումով:

 

  • 75
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    77
    Shares

Related Articles