Հայաստան Քաղաքականություն 

Վարչապետ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ մասնակից պետությունների գիտնականների 2-րդ ֆորումի աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի` ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների 2016 թվականի հոկտեմբերի 28-ի նիստի ընթացքում ընդունված 2017-2018 թվականների ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության գերակա միջոցառումների ծրագրի 3.6-րդ կետի շրջանակներում 2018 թվականի հոկտեմբերի 15-16-ը Երևանում ԱՊՀ մասնակից պետությունների գիտնականների 2-րդ ֆորումի անցկացումը կազմակերպելու նպատակով`
1. Ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների գիտնականների 2-րդ ֆորումի աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին՝ հաստատել ԱՊՀ մասնակից պետությունների գիտնականների 2-րդ ֆորումի ծրագիրը:
Հավելված

Նույն շարքից