Հասարակություն Սպորտ 

«Այաքսի» 21-ամյա ֆուտբոլիստն արթնացել է 1 տարի տևած կոմայից հետո

analitik.am

«Այաքսի» 21-ամյա ֆուտբոլիստ Աբդելհակ Նուրին արթնացել է 1 տարի տևած կոմայից հետո: Երիտասարդ ֆուտբոլիստը սկսել է ճանաչել հարազատներին, խոսել վերջիններիս հետ՝ շարժումների օգնությամբ: Սակայն մարզիկը դեռ չի կարողանում ամբողջությամբ ինքնուրույն կառավարել իր մարմինը:

Հիշեցնենք, որ Նուրին գիտակցությունը կորցրեց 2017 թվականին «Վերդերի» դեմ խաղի ժամանակ: Նրան տեղափոխել էի հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտարարել էին, որ ֆուտբոլիստի գլուղեղը վերականգնվելու հնարավորություն չունի:

Նուրին համարվում էր իր տարիքային խմբում ամենատաղանդավոր տղաներից մեկը:

Նույն շարքից