Ֆրանսիացի հայտնի դերասան Սամի Նասերին, ով ծեծի էր ենթարկվել Մոսկվայում, միջադեպից 2 շաբաթ անց դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Հիմա դերասանը պետք է վերականգնման երկար կուրս անցնի՝ լինելով բժիշկների վերահսկողության ներքո:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Նասերին կարող է զրկվել մեկ աչքի տեսողությունից հարվածի պատճառով:
Հիշեցնենք, որ դերասանը ծեծի էր ենթարկվել կարաոկե-ակումբում: