Հասարակություն 

Սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում և ուսումնական տագնապ-վարժանք Իբիս հյուրանոցում

analitik.am

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության աշխատակիցները օրերս ուսումնական տագնապ-վարժանք անցկացրին Երևանի կենտրոն համայնքում գտնվող Իբիս հյուրանոցային համալիրում:

Վարժանքի նպատակն էր զարգացնել հյուրանոցի անձնակազմի և հյուրերի պատրաստվածությունն ու հմտությունները՝ երկրաշարժին դիմակայելու և ցնցումների պահին ճիշտ վարք դրսևորելու տեսանկյունից:

Երկրաշարժի ժամանակ ճգնաժամային կառավարումն իրականացնելու և վտանգին դիմակայելու կարողություններն ավելացնելու նպատակով Սեյսմիկ ծառայության աշխատակիցները հյուրանոցի ղեկավար կազմի, սպասարկող անձնակազմի և հյուրերի համար կազմակերպել էր ուսուցում ու խմբային քննարկումներ և հյուրանոցին էին տրամադրել օբյեկտի տարհանման սխեմաներ, տարհանման փաթեթ և ուսուցողական բուկլետներ:

Տագնապ-վարժանքին հետևում էր նաև ՀՀ ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանը, ով դրական գնահատեց կատարված համատեղ աշխատանքը և հույս հայտնեց, որ ծառայությունը կշարունակի նմանատիպ աշխատանքը մայրաքաղաքի մյուս հասարակական խոշոր օբյեկտներում՝ բնակչության և մայրաքաղաքի հյուրերի շրջանում տարածելով երկրաշարժերից առաջացող վտանգներին դիմակայելու և սեյսմիկ մշակույթը զարգացնելու գիտելիքներ:

Նույն շարքից