Միջազգային Քաղաքականություն 

Կրեմլը պատասխանել է ամերկյան առաջարկին

analitik.am

Մոսկվան կարծում է, որ ուկրաինական հարցը չի կարգավորվում, քանի որ Կիևը չի ցանկանում կարգավորել Դոնբասի հարցը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ուկրաինական ճգնաժամի կարգավորումը սառեցված է: Մենք տեսնում ենք, որ ուկրաինական իշխանությունները որևէ քայլ չեն անում կարգավորման ուղղությամբ »,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տունը չեղյալ է համարելու Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, եթե Մոսկվան քայլեր ձեռնարկի ԱՄՆ-ի հետ միասին Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունները կարգավորելու ուղղությամբ:

Պեսկովը նաև հայտնել է, որ հուլիսի 16-ին կայացած հանդիպման ժամանակ Պուտինն ու Թրամփը չեն խոսել պատժամիջոցները չեղյալ համարելու կամ մեղմացնելու մասին:

 

Նույն շարքից