Հասարակություն 

Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ-ի ծնունդը

analitik.am

Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան տոնը:

Շնորհավորական ուղերձում Լուկաշենկոն նշել է, որ Գարեգին Բ-ի ծառայությունը լուրջ դերակատարում ունի ժամանակակից աշխարհում  քրիստոնեական արժեքների պահպանման գործում:

Նա նաև վստահություն է հայտնել, որ կաթողիկոսի ջանքերը հետայսու ևս կնպաստեն հայ և բելոռուս ազգերի միջև բարեկամության ամրապնդմանըԼշ:

Լուկաշենկոն Գարեգին Բ-ին առողջություն, երկարակեցություն և առույգություն է մաղթել:

 

Նույն շարքից