Հասարակություն 

«Արմնյուզ»-ի վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են. Հրաչյա Քեշիշյան

«Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Քեշիշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Լրագրող գործընկերներիցս բազմաթիվ զանգեր եմ ստացել «Արմնյուզ»-ի վաճառքի շուրջ` մամուլի ու սոցցանցի հրապարակումների վերաբերյալ:

Սիրելի՛ գործընկերներ, պաշտոնապես հայտնում եմ, որ հեռուստաընկերության վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են: Այժմ մեր թիմը նախապատրաստվում է նոր եթերաշրջանի մեկնարկին. Մեկնարկի օրը` սեպտեմբերի 2:

Հետաքրքիր նախագծեր են լինելու, կհանդիպենք եթերում»:

Նույն շարքից