Բարի օր Հասարակություն 

Համասեռամոլության քարո՞զ Հանքավանի մանկական ճամբարում (լուսանկարներ). ՖԲ գրառում

analitik.am

Լրագրող Նարինե Կիրակոսյանն իր ՖԲ էջում հրապարակել է լուսանկարներ և կատարել հետևյալ գրառումը.

«Ինչպե՞ս դառնալ համասեռամոլ, կամ աթեիստ-աղանդավոր-սատանիստ։
Սա Հանքավանի "Հասմիկ" մանկական հանգստյան ճամբարն է։ Ամբողջ պատկերը սկսած ճամբարի դիմային պատին փակցված պաստառից "մենք ենք տերը մեր երկրի", վերջացրած կանացի զգեստներով, տեր հոր ծաղրակերպարով ու "ուհա" վանկարկմամբ մեր իրականության արտացոլումն է։
Գիտե՞ն արդյոք ծնողները, որ այսպիսի "բարոյական" կերպարներ են դաստիարակում իրենց երեխաներին։
Չգիտեմ դուք ոնց, բայց նման երևույթը նույնիսկ կատակով արված երեխաների ուղեղում բացասական է մխրճվելու։ Ամենաթողության դեմ ելած պայքարող մարդիկ հազիվ թե համասեռամոլության քարոզն են երազել մատաղ սերնդին։

Հ․Գ․ Քանի, որ շատ մեծ արձագանք եղավ, նկարները փոխեցի խմբագրումով՝ փակելով դեմքերը։ Օրենքի մասին ուրախ եմ, որ մտածել եք, սակայն նկարները հանրային միջոցառումից են եղել, որոնք տեղադրվել են բաց խմբում 3300 ավել ունեցող խմբում և ինձնից առաջ էլ ընկերներիցս 12 հոգի տարածել էր արդեն և կան տեսանյութեր։ Գրառմանս ոչ մի կետ չեմ պատրաստվում փոխել։ Մնացածը մեկնաբանություններում կա։ Հուսամ այս "բարոյական կատակին" մարդու իրավունքների պաշտպանն էլ կանդրադառնա»։

Նույն շարքից