Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դիվանագիտական գործունեությունն ավարտելու մասին:
«Ընկերներ, մինչ արձակուրդիս ավարտը դեռ մի քանի օր կա: Ժամանակը, որ ես անցկացրեցի հարաբերական անդորրի մեջ, ինձ մոտ ամրապնդեց մի շատ կարևոր որոշում:
Ես որոշել եմ դադարեցնել իմ դիվանագիտական գործունեությունը:
Այս որոշումը հասունացել է վաղուց, և փոքրիկ գաղնիք կարող եմ բացել. Վերջին մի քանի տարվա ընթացքում ես մի քան անգամ դիմել եմ Երևանին՝ խնդրելով ետ կանչել ինձ: Վերջին անգամ նման խնդրանքով դիմել եմ այս տարի մայիսին: Սակայն ամեն անգամ մերժում եմ ստացել և խնդրանք շարունակել պաշտոնավարումն Ուկրաինայում Հայաստանի դեսպանի պաշտոնում:
Եվ հարցը նույնիսկ այն չէ, որ ես Ուկրաինայում Հայաստանի դեսպանի պաշտոնում 2 ամբողջական ժամկետ եմ պաշտոնավարել և անցել եմ այդ պատասխանատու պաշտոնում գտնվելու բոլոր հնարավոր դեդլայները։
Հարցն այն է, որ Հայաստանում հիմա այլ իրավիճակ է, և ես անկեղծորեն կարծում եմ, որ եկել է երիտասարդներին աճի և դրսևորման հնարավորություն տալու ժամանակը:
Հույս ունեմ, որ այս անգամ դրական պատասխան կստանամ»: