Հասարակություն 

Ռուսաստանում թռիչքի ժամանակ օդանավի շարժիչներից մեկն այրվել է

Ուֆայից Սոչի թռչող Ту-204 ուղևորատար ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ մեկնարկի օդանավակայան այն բանից հետո, երբ շարժիչներից մեկն այրվել է: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:

Օդանավի անձնակազմին հաջողվել է ինքնաթիռն անվտանգ իջեցնել օդանավակայան: Վայրէջքի արդյունքում ուղևորներն ու անձնակազմը չեն տուժել:

Այլ մանրամասներ չեն հայտնվում:

 

Նույն շարքից