«Բարսելոնայի» հարձակվող Պակո Ալկասերը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում: Իսպանացու ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»:
Գերմանական գրանդի ներկայացուցիչներն արդեն գտնվում են Կատալոնիայում, որպեսզի բանակցություններ վարեն տրանսֆերի համար:
Ալկասերի ծառայություններով հետաքրքրված են նաև «Պարտուն» և «Բետիսը»: Ինքը՝ ֆուտբոլիստը, պատրաստ է հեռանալ, քանի որ ցանկանում է ավելի շատ խաղաժամկետ ունենալ: