Հասարակություն 

Հրդեհ՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի մոտ

Օգոստոսի 21-22-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 3-րդ փողոցում այրվել է 1500 քմ խոտածածկույթ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ետնամասում՝ մոտ 5000 քմ, Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ 1000 քմ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում՝ 1.5 հա, Արենի գյուղի «Օրթայոլ» կոչվող տարածքում՝ մոտ 7500 քմ, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակայքում՝ 6000 քմ, Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցում՝ 1 հա, Չարենցավան քաղաքի Երևանյան թիվ 1 հասցեին հարակից տարածքում՝ մոտ 1 հա խոտածածկույթ, Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքում՝ մոտ 3 հա ցորենի խոզան, Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհի 3 կմ-ին հարակից տարածքում՝ մոտ 5000 քմ խոտածածկույթ, Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի 4-րդ փողոցում՝ մոտ 1500 հակ անասնակեր,

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նույն շարքից