Առաջին դեպքը չէ: Այսօր՝ օգոստոսի 22-ին, «Հայ-չինական բարեկամության դպրոցի» բացման ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելով, հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է իրեն զգում այդ կարգավիճակում:
Պատասխանելով հարցին, թե պատկերացնում է արդյո՞ք իր աշխատանքն այլ քաղաքապետի գլխավորությամբ՝ Արեյանը հայտարարեց, որ պետք չէ շտապել. «Ամեն ինչ ընթանում է օրենքով սահմանված ընթացակարգով, օրենսդրորեն կարգավորված է այս իրողությունը, նման իրավիճակները, ընտրության օրն արդեն որոշված է և ընտրական օրենսգրքի համաձայն կընթանան բոլոր գրոծընթացները»:
Հարցին, թե երևում է արդյո՞ք Տարոն Մարգարյանի տեղը, Արեյանն ասաց, որ վերջինս հրաժարական է տվել. «Մարդկայնորեն մեր հարաբերությունները շատ նորմալ են և գեղեցիկ: Քաղաքապետարանի աշխատանքներն ընթանում են նորմալ, որևէ շեղում, խաթարում չկա»:
Ինչ վերաբերում է նրան, թե հանդիպել է արդյո՞ք նախկին քաղաքապետին և ինչո՞վ է նա զբաղվում, Արեյանն ասաց, որ հանդիպել է վերջինիս հետ. «Մեր մարդկային հարաբերությունները չեն սառել: Նրա պաշտոնավարումը դադարել է, բայց չի դադարել կյանքը»: