Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցեց Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում «Ազգային երգ և պար» առարկայի բաց դասին:
Նախարարը պարեց երեխաների հետ, իսկ մանկավարժները հիացան: Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ այս ռեպորտաժները դիտելուց հետո հեռուստադիտողների ճնշող մեծամասնությունը երանի կտա, որ ինքը ժամանակին կարողանար սովորել իր ազգի ակունքներից եկող, իր ազգի մշակութային կոդը հանդիսացող այս ելևէջները:
«Ես շատ ոգևորված եմ այս ծրագրով: Իհարկե, բոլոր առարկաները կարևոր են, բայց դպրոցի առաքելությունը ժամանակակից հայ դաստիարակելն է, որովհետև հայ բառը ավելի կարևոր է, այլապես մենք չենք կարող խոսել ազգային դպրոցի մասին»,- ասաց նախարարը:
Սկզբնաղբյուր` 1in.am