Հասարակություն Բարի օր 

Հայերենում «չնաշխարհիկ» բառը չինարեն բառ է և նշանակում է Չինաստան աշխարհից. Հայաստանում Չինաստանի դեսպան

«Այսօր հայ-չինական երկկողմ հարաբերությունների պատմության մեջ հիշարժան օր է: Չինաստանի անհատույց օժանդակությամբ կառուցված դպրոցում՝ Հայ-չինական բարեկամության դպրոցում, բարեհաջող ավարտվել են բոլոր աշխատանքները և այն հանձնվում է հայկական կողմին»,-այսօր՝ օգոստոսի 22-ին, Հայաստանում Հայ-չինական բարեկամության դպրոցի բացման ժամանակ հայտարարեց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:

Դեսպանի խոսքերով, Հայաստանում չինական դպրոցի շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ եղավ 15 ամիս, ինչից հետո Երևանում հայտնվեց ժամանակակից դպրոց. «Ես և իմ գործընկերները բազմիցս այցելել ենք շինհրապարակ, տեսել ենք, թե ինչպես են շինարարները սիրով կառուցում այն՝ դա անելով այնպես, կարծես իրենց տունն են կառուցում»:

Դեսպանը նշեց, որ այսօր հայ-չինական հարաբերություններում պահպանվում է առողջ զարգացման միտումը, համագործակցությունը տարբեր ուղղություններով ավելի է ամրապնդվում, իսկ Հայաստանում չինարեն սովորում է արդեն ավելի քան 1000 մարդ և ամեն տարի տասնյակ հայ երիտասարդներ մեկնում է Չինաստան կրթություն ստանալու. «Հայերենում կա մի բառ «չնաշխարհիկ», որը բառացիորեն թարգմանվում է «Չինաստան աշխարհից» և նշանակում է հիասքանչ: Հույս ունեմ և հավատում եմ, որ Հայ-չինական բարեկամության դպրոցն իսկապես կդառնա չնաշխարհիկ, կվերածվի հայ-չինական բարեկամության խորհրդանիշի և կպատրաստի հայազգի չինագետներ: Հայ-չինական բարեկամության դպրոցին մաղթում եմ բարգավաճում, իսկ հայ-չինական հարաբերությունների շարունակական ամրապնդում և զարգացում»:

Նույն շարքից